Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է երկու հետազոտական խմբերի ստեղծման մասին, որոնց խնդիրներն են լինելու 6G-ի ոսւումնասիրման եւ ներդրման պլանները, տեղեկացնում է Hightech+-ը։

Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների փոխնախարար Վան Սիի խոսքով՝ 6G-ի ստեղծումը պետք է համարել առաջնահերթ խնդիր եւ պետության զարգացման «կարեւոր փուլ»։ Նախարարությունն սկսում է գրել 6G-ի անցնելու պլանը, ինչպես նաեւ ուսումնասիրելու է այդ տեխնոլոգիայի կիրառման հնարավոր տարբերակները, ասել է նա։

Չինացի պրովայդերները միայն վերջերս են հայտարարել 5G-ի սակագները։ Մինչեւ տարեվերջ Չինաստանում նախատեսում են գործարկման մեջ մտցնել ավելի քան 130 հազար բազային կայաններ, որոնք կօգնեն կառուցել աշխարհում հինգերորդ սերնդի կապի ամենամեծ ցանցերից մեկը։ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը նույնպես փորձում են հետ չմնալ։

Հինգերորդ սերնդի բջջային կապի տեխնոլոգիան տասն անգամ կարագացնի ֆայլերի փոխանցումը 4G-ի համեմատ, որը ստեղծվել է 2009 թվականին։ Առայժմ դժվար է պատկերացնել, թե ինչպես կփոխվի կյանքը 5G-ի հայտնվելով։ Օգտատերերը, առաջին հերթին՝ գեյմերները, կկարողանան նկատել արագության աճը, բայց իսկապես լուրջ փոփոխություններ կլինեն մի քանի տարի հետ, գրում է Quartz-ը։ Էլ ավելի դժվար կլինի ասել, թե ինչպիսին կլինի 6G-ը։