Tesla Motors-ը նոյեմբերի 21-ին կներկայացնի առաջին էլեկտրական պիկապը: Պրեմիերան տեղի կունենա Լոս Անջելեսում SpaceX ընկերության հրթիռների արտադրության ձեռնարկության մոտակայքում: Այս մասին Twitter-ում գրել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը:

Մեծ պիկապը կունենա երկակի խցիկ, որտեղ կարող է մինչեւ 6 մարդ տեղավորվել: Առանց մարտկոցի լիցքավորման նորույթը կկարողանա 650-800 կմ անցնել: Ինչ վերաբերում է դիզայնին, այն, Մասքի խոսքով, կլինի ֆուտուրիստական մեքենա «Ածելիի վրայով վազողը» ֆիլմից, հաղորդում է Autonews-ը:

Մեքենայի հիմնական տարբերակը կստանա 2 էլեկտրական միացք: Նորույթը կունենա լրիվ շարժակ եւ հարմարեցված պնեւմոկախոցք:

Բացի այդ, պիկապը հասանելի կլինի Autopilot կիսաավտոմատ կառավարման համակարգով, ինչպես նաեւ շրջանաձեւ տեսանելիության համակարգով: Ավելի վաղ Իլոն Մասքն ասել է, որ բազային մեքենայի գինը չի գերազանցի 50 հազար դոլարը: