WhatsApp մեսենջերը հայտարարել է, որ այժմ խմբի համար գործում են գաղտնիության նոր կարգավորումներ։ Թարմացվել է խմբեր հրավիրելու համակարգը, որպեսզի օգտատերը կարողանա ինքնուրույն որոշումներ ընդունել, թե ով կարող է իրեն ավելացնել, հայտնում է «Կոմերսանտը»։

Գործառույթի ակտիվացման համար անհրաժեշտ է անցնել կարգավորումներին եւ ընտրել տարբերակներից մեկը՝ «Բոլորը», «Իմ կոնտակտները» (օգտատիրոջ հեռախոսագրքում գտնվողները)», «Կոնտակտները, բացի․․․»։ Այժմ խմբի ադմինիստրատորին, եթե նա չատում մարդ ավելացնելու իրավունք չունի, անհրաժեշտ կլինի օգտատիրոջը խմբում ընդգրկվելու անձնական հրավեր ուղարկել, որը կգործի երեք օր, եւ որը օգտատերը կարող է ընդունել կամ մերժել։

Նոր կարգավորումներն արդեն հասանելի են որոշ օգտատերերի, իսկ առաջիկայում WhatsApp հավելվածի վերջին տարբերակում դրանք հասանելի կլինեն բոլորին։