Զոհվածների թիվը Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից հասել է հինգ մարդու, ավելի քան 120 հոգի տուժել է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով  իրանական Press TV հեռուստաալիքին։

5,9 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թավրիզից 156 կիլոմետր հարավ-արեւելք։ Եվրոպական EMSC սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 62 կիլոմետր խորության վրա, Press TV-ն խոսում է ութ կիլոմետրի մասին։

Արեւելյան Ադրբեջանի ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Մոհամադ Բաքեր Խոնարը տեղեկացրել է, որ շրջան է ուղարկվել ութ փրկարարական թիմ։