Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ։

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր քաղաքական, հումանիտար, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում։

Արցախի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի կապերը ֆլամանդական համայնքի եւ Բելգիայի կառույցների հետ դինամիկ զարգանում են՝ հույս հայտնելով, որ ապագայում դրանք ավելի կամրապնդվեն եւ կընդլայնվեն։