Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց։

Նրանք նշեցին, որ այսօր ևս շարունակելու են իրենց ակցիան․ «Ակցիայի նպատակը Արայիկ Հարությունյանի հրաժարականն է, ուստի ակցիան պետք է շարունակվի այդ տրամաբանությամբ»,-նշեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը։