Եվրահանձնաժողովի հեռացող նախագահ Ժան-Կլոդ Յունկերսը չի կարծում, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր սակագներ կմտցնի եվրոպական ավտոմեքենաների համար, տեղեկացնում է AP-ը։

Թրամփի վարչակազմը արդեն սակագներ մտցրել է ԵՄ-ից պողպատի, ալյումինիումի եւ գյուղտնտարտադրանքի ներկրման վրա։ Հաջորդ շաբաթ այն պետք է որոշում ընդունի՝ մտցնի՞ արդյոք սակագներ Եվրոպայից մեքենաների զանգվածային արտահանման վրա։ Ավտոմեքենաների սակագները կարող են զգալիորեն բարձրացնել լարվածությունը ԵՄ եւ Վաշինգտոնի հարաբերություններում։

ԵՄ-ը եւ Վաշինգտոնը ձգտում են առեւտրային համաձայնագիր կնքել նոյեմբերի կեսին, որպեսզի լիցքաթափեն իրավիճակի լարվածությունը։

Յունկերը գերմանական Sueddeutsche Zeitung թերթին ասել է, որ Թրամփը «մի քիչ կդժգոհի», բայց ավտոմեքենաների համար սակագներ չի մտցնի։

Մանրամասների մեջ չխորանալով՝ նա ավելացրել է. «նա դա չի անի»՝ նշելով, որ «դուք խոսում եք լրիվ տեղեկացված մարդու հետ»։