Գեղարքունիքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 333 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը: