Քիչ առաջ Մայր Աթոռում հանդիպում ունեցա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Զրուցեցինք հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հետ կապված վերջին զարգացումներից, Ստամբուլյան Կոնվենցիայի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումից։

Կարեւոր հանդիպում էր»,-գրել է նա: