Google ընկերությունը հայտարարել է YouTube վիդեոծառայության թարմացված ինտերֆեյսի թողարկման մասին, հաղորդում է IXBT-ը:

Այն մի քանի օգտակար ֆունկցիա կունենա:

Մշակողները մեծացրել են հոլովակների նշաններն ու ընդլայնել նկարագրությունները: Արդյունքում հետաքրքիր կոնտենտ գտնելն ավելի հեշտ է դարձել: Բացի այդ, գլխավոր էջում լոգոներ են ավելացել:

Համակարգիչների համար հայտնվել է դիտման հարմար հերթ, որում հնարավոր է ավելացնել տեսանյութ՝ առանց ընթացիկ տեսանյութի վրա դադարի նշանը սեղմելու:

Դիտարկչի էջի փակելուց հետո հերթը վերանում է, սակայն տեսանյութը հնարավոր է ավելացնել «Դիտել ավելի ուշ» փլեյլիստում:

Թարմացված ինտերֆեյսը աստիճանաբար կտարածվի եւ շուտով հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար վեբ տարբերակով եւ Android ու iOS պլանշետների վրա: