Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նոյեմբերի 10-11-ին պաշտոնական այցով կայցելի Երեւան։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝  այցի շրջանակում տեղի կունենան Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ եւ ԵՏՄ շրջանակում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։

Այցի շրջանակում Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եւ պսակ կդնի անմեղ զոհերի հիշատակին։