ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել է հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից «Հայտերա Քոմյունիքեյշնզ» ընկերության գործադիր փոխնախագահ Ելին Ցզյանի հետ։

«Քննարկել ենք հանրային անվտանգության, մասնավորապես՝ ոստիկանության համակարգի բարեփոխումների շրջանակներում համագործակցության հնարավորությունները»,-գրել է նա: