Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ապրիլյան պատերազմն անվանեց լայնածավալ պատերազմ. ես կարծում եմ այդպիսի գնահատական տալը ժամանակավրեպ է. ինքը չէր կարող իր տեղեկատվության սահմաններում նման գնահատականներ հնչեցնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա հավելեց, որ մենք պետք է լայնածավալ պատերազմին պատրաստ լինենք, որ եւ զոհերը լինեն քիչ, եւ մեր հաջողությունները լինեն ծանրակշիռ:

Հարցին, թե արդյոք ապրիլյան պատերազմը դավադիր է եղել՝ հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարը բացառեց դա, Քոչարյանը պատասխանեց. «Նախարարը նաեւ մի հետաքրքիր բան ասաց, որ դավադրություններ կարող են լինել այլ կողմերից: Ադրբեջանի դավադրություն ինչի հիման վրա էլ պլանավորված. Որ սա դավադրություն էր խաղաղության դե՞մ: Ինչն էր Ադրբեջանին հույս տվել, որ նա այդպիսի գործողությունների է դիմել»:

Նա ընդգծեց, որ չի կարելի չգնահատել, որ մեր բանակը լուծել է Ադրբեջանի դավադրությունը կանխելու խնդիրը, մեր զինվորների հերոսապատման շնորհիվ:

Հարցին, թե երբ է ավարտելու իր աշխատանքը իրենց հանձնաժողովը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «2019-ի ընթացքում ինչ-որ պահի հանձնաժողովը  կսկսի ի մի բերել իր ձեռքի տակ եղած նյութերը, այսինքն կաշխատի եզրակացությունների վրա: Այսինքն 2019-ից հետո այլեւս կարիք չլինի մարդկանց հանձնաժողով հրավիրելու»: