Jeep-ը թողարկել է բենզաէլեկտրական ուժային SI- EVT սարքով առաջին ապրանքային ավտոմեքենան, հայտնում է RG-ը։

SI-EVT-ը կազմված է 2,0 լիտրանոց 230 ձիաուժ հզորությամբ եւ 311 Нм պտույտով բենզինային Hurricane տուրբոշարժիչից, երկու էլեկտրաշարժիչից (121 ձիաուժ, 315 Нм եւ 90 ձիաուժ, 115 Нм) եւ էլեկտրոնային կառավարմամբ փոխանցումից։

Ավտոմեքենան ընթանում է երեք ռեժիմներից մեկով՝ միայն էլեկտրականությամբ, հիբրիդային ռեժիմով կամ շարժիչի արգելակման ռեժիմով։

«Տուն-աշխատանք» երթեւեկության համար այսպիսի Jeep-ը լիարժեք էլեկտրամոբիլ է՝ 12,95 կՎտ/ժ տարողությամբ իոնային մարտկոցները ապահովում են մինչեւ 70 կմ ընթացքը եւ երկու ժամում ամբողջովին լիցքավորվում են 220Վ ցանցից։

Առաջին հիբրիդային Jeep-ը Grand Commander-ն է՝ չինական շուկայի համար Cherokee-ի յոթտեղանոց տարբերակը, որը Toyota Highlander-ի չափ է։ Դրա վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 7-ին։ Հիբրիդային Jeep-ը հեշտ է ճանաչել երկու կողմերից առկա լիցքավորման անցքերով։

Jeep Grand Commander PHEV-ը թանկարժեք է, Չինաստանում դրա գինը 319 800 յուան է, սակայն այն հարուստ հագեցվածություն ունի՝ լուսադիոդների վրա օպտիկայով, տանիքին տեսադաշտի համայնապատկերը ապահովող սարքով, կաշվե ներքին հարդարումով, ներսում միկրոփոշու ֆիլտրով, ձայնային կառավարմամբ մուլտիմեդիական համակարգով, 4G Wi-F-ով, ադապտացիոն կրուիզ-կառավարումով եւ այլն։