Բորդոյից ֆրանսիացի գինիներ վաճառողը դարձել է գողերի զոհ, որոնք նրա անձնական մառանից ընդհանուր մոտ 500 000 եվրո արժողությամբ հազվագյուտ գինիներ են տարել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով France Bleu-ին։

Տեղակատվության համաձայն, չարագործները կոտրել են նրա տան տակ գտնվող մառանի լուսամուտը եւ ամենաթանկարժեք գինիների մոտ հարյուր արկղ տարել։ Տիրոջ խոսքերով, արկղերում ոչ միայն Բորդոյի գինիներ էին, ինչպիսին են «Շատո Պետրյուսը» կամ «Շատո Մարգոն», այլեւ բուրգունդական տեսակներ, այդ թվում՝ «Ռոմանե-կոնտի»։ Ամենահին շշերը մի քանի տասնյակ տարեկան են եղել։

Քնիչները փորձում են վերականգնել տեղի ունեցածի պատկերը, սակայն դեռեւս նրանց չի հաջողվել վկաներ գտնել նույնիսկ հարեւանների շրջանում։

Ռադիոկայանը հիշեցնում է, որ գինիների գողությունը հազվադեպ չէ Ֆրանսիայում, որը այդ խմիչքի առաջատար արտադրողներից է։ Այսպես, 2007թ․ Բորդոյում թանկարժեք գինիների մեկ այլ վաճառող զրկվել էր ընդհանուր 600 000 եվրո արժողությամբ 3000 գինու շշերից։ 2017թ․ կողոպտիչների հարձակումը Փարիզում մասնավոր մառանի վրա ավարտվել էր 250 000 եվրոյի 300 շշի կորստով։ 2019թ․ գողերը փարիզյան էլիտար ռեստորանից ընդամենը 150 շիշ գինի էին տարել, սակայն վնասի չափը գնահատվել էր 600 000 եվրո։