Ֆրանսիայում կյանքի 69-րդ տարում մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող մոդելյոր Պատրիկ Լուի Վիտոնը՝ Louis Vuitton-ի հիմնադրի ծոռը։ Նրա մահվան պատճառների մասին չի հաղորդվում, հայտնում է REN.TV-ն։

Պատրիկ Լուի Վիտոնը 1973 թվականից աշխատում էր ընտանեկան արհեստանոցում։ Մաեստրոն իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես հյուսն եւ ճանաչում է ստացել որպես որակյալ սնդուկների դիզայներ։ Ֆրանսիական մոդայի տունը արտադրում էր ճամպրուկներ ու պայուսակներ, հագուստ, օծանելիք եւ «լյուքս» դասի աքսեսուարներ։

Ֆրանսիական Louis Vuitton մոդայի տունը հիմնադրվել է 1854 թվականին։