The Prodigy խմբի առաջնորդ Քիթ Ֆլինթի իրերի հավաքածուն աճուրդում վաճառվել է 350 հազար ֆունտ սթերլինգով՝ հաղորդում է Cheffins Fine Art աճուրդի տունը Twitter-ի իր միկրոբլոգում:

Աճուրդի տունը նշում է, որ Ֆլինթի իրերի վաճառքից գոյացած գումարը գերազանցել է ամենահամարձակ սպասումները:

Հայտնի հավաքածուի լոտերի շարքում են, մասնավորապես, MTV երաժշտական մրցանակի Moonman 3 արձանիկները, ինչպես նաեւ մահճակալը, որի դիզայնը կատարվել է հենց The Prodigy-ի առաջնորդի մասնակցությամբ: