ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի դատախազին ուրբաթ հեռացրել են, քանի որ մեղադրողը հրաժարվել է մեղադրանք առաջադրել բռնաբարողին, որովհետեւ բռնաբարության զոհին կասկածել է երկրի տարածքում անօրինականորեն ապրելու մեջ, հայտնում է Fox News-ը: 

Շրջանային դատախազ Հարիս Քիմ Օգգը հեռացրել է իր գործընկեր Ջոն Դենհոլմին, մինչեւ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած այս միջադեպի քննությունը նրան գրասենյակի այլ մաս ուղարկելուց հետո:

«Ճիշտ չէ զոհին հարցնել միգրացիոն կարգավիճակի մասին. սա հակասում է մեր քաղաքականությանը եւ չի խրախուսվելու: Մենք օրենքի շրջանակում բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք ունենք, եւ կարեւոր չէ, թե նրանք ինչպես են այստեղ հայտնվել»,- նշված է շրջանային դատախազի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Դենհոլմը քննում էր բանտում սեռական բռնության միջադեպը եւ հրաժարվել է մեղադրանք առաջադրել կասկածյալին, քանի որ զոհին կասկածել է ԱՄՆ տարածքում ապօրինի գտնվելու մեջ:

Այս արարքը հարուցել է ոչ միայն լատինաամերիկյան կազմակերպությունների եւ միգրանտների իրավունքների համար պայքարի կազմակերպությունների զայրալից արձագանքը, այլեւ Հյուսթոնի ոստիկանության ղեկավարի:

Նրանք բոլորը պահանջել են դատախազի հրաժարականը: