Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ, որոնց կազմում էին Բելգիայի դաշնային եւ տարածաշրջանային խորհրդարանների անդամներ, հասարակական, քաղաքական եւ գիտամշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի եւ կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն զարգանում են՝ հույս հայտնելով, որ ապագայում դրանք էլ ավելի կամրապնդվեն եւ կընդլայնվեն: