Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել մեր կառավարության տնտեսական քաղաքականության եւ բարեփոխումների մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել մեր կառավարության տնտեսական քաղաքականության եւ բարեփոխումների մասին: Քաղաքական նոր իմիջի կողքին ձեւավորվում է մեր երկրի տնտետական նոր իմիջը՝ Հայաստանը ի ցույց դնելով որպես ներդրումների համար գրավիչ երկիր, որով հետաքրքրված են միջազգային ներդրողները»,- գրել է նա: