ԻՊ-ն իրեն պատասխանատու է հայտարարել տաջիկա-ուզբեկական սահմանին սահմանապահ ուղեկալի վրա հարձակման համար, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին:

Այս մասին հայտնում է SITE Intelligence Group-ը, որը ծայրահեղականների տեղեկատվական ակտիվության մոնիթորինգ է կատարում, փոխանցում է Gazeta-ն: 

Ինչպես հայտնի է, ԻՊ զինյալները հարձակվել էին Ռուդաքի շրջանում «Սուլտոնոբոդ» ուղեկալի սահմանապահ ջոկատի վրա: Այդ օրը սպանվել էր 15 զինյալ:

Դրանից բացի, ձերբակալվել է ԻՊ երկու մարտիկ:

Տաջիկական կողմից զոհվել է 2 ուժային: