Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հոյտեմբերի 23-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Քիմշեն» կոչվող թաղամասում մի խումբ անձանց միջև խուլիգանություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, Ոստիկանները պարզել են, որ մասնակիցներն են՝ Վանաձորի բնակիչներ, 29-ամյա Արթուր Մամյանը, ով իր մտերիմ՝ 10-ից ավելի քաղաքացիների հետ վիճաբանել են Վանաձորի բնակիչներ, 29-ամյա Գոռ Առաքելյանի, 28-ամյա Վահե Հանեյանի և 29-ամյա Սմբատ Պողոսյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ վիճաբանության ժամանակ Ա. Մամյանը եղել է զենքի նմանվող առարկայով, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ և միաժամանակ վերցրել դեպքի վայրից փախցրել է Վ. Հանեյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենան:

Լոռու մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների և փախցրած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: