Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Instagram-ի միկրոբլոգում լուսանկար է հրաարակել կրտսեր դստեր՝ Արփիի հետ:

«Գնում ենք Արցախ»,- լուսանկարին կից գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւ՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։

Պսակադրությունը տեղի է ունենալու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Հարսնացուն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Գնում ենք Արցախ:)

Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)