Ճապոնուհիները սոցցանցերում պաշտպանում են աշխատավայրում օպտիկական ակնոց կրելու իրենց իրավունքն այն բանից հետո, երբ որոշ գործատուներ ակնոց կրելն արգելել են, գրում է The Guardian-ը։

Twitter-ում, օպտիկական ակնոցների արգելման տեղեկատվությանն ի պատասխան, հայտնվել են glasses are forbidden (ակնոցներն արգելվել են) հեշթեգով գրառումներ։ Սա արձագանքն է ճապոնական հեռուստատեսության այն տեղեկատվությանը, թե որոշ ղեկավարներ նման արգելք սահմանել են հենց կանանց հանդեպ։

Տարօրինակ նորությունը բուռն արձագանք է գտել սոցցանցերի օգտատերերի շրջանում։ Նրանցից մեկը այս արգելքն անվանել է «հնացած», մյուսը՝ «հիմար», իսկ ռեստորաններից մեկի աշխատակցուհին պատմել է, որ իրեն կարգադրել են ակնոց չկրել, ոչպեսզի «կոպիտ» տեսք չունենա։

Մարդու իրավունքների պաշտպանության Human Rights Watch կազմակերպության ճապոնական ստորաբաժանման տնօրեն Կանաե Դոին այդ արգելքը «կանանց հանդեպ խտրականություն» է անվանել։

Ավելի վաղ Ճապոնիայի բնակիչները երկրի ըկերությունների ղեկավարներին ուղղված միջնորդագիր էին ստորագրել՝ կոչ անելով դադարեցնել իրենց աշխատակցուհիներին ստիպել, որպեսզի բարձրակրունկ կոշիկներ հագնեն։