Խոշոր հակաահաբեկչական գործողություն է անցկացվել Աթենքում․ 3 մարդ ձերբակալվել է, 15-ը՝ կալանավորվել։ Արդեն հաստատվել է ահաբեկչական «Հեղափոխական ինքնապաշտպանական կազմակերպությանը» եւ մի շարք հանցագործությունների, օրինակ՝ Մեքսիկայի դեսպանատան վրա հրաձգությանը նրանց մասնակցությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով հունական ոստիկանությանը։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը արդեն շնորհավորել է ոստիկանությանը հաջողության համար։ Նա հաստատել է «ներքին հունական ահաբեկչությանն ընդմիշտ եւ անշրջելի վերջ դնելու» պարտավորությունը։

Գործողությունն իրականացվել է ուրբաթ օրվա կեսօրից՝ Ատտիկայում։ Հատկապեսս ծանր հանցագործութունների դեմ պաքարի վարչությունը 13 խուզարկություններ է կատարել տներում եւ կալանավորել է 15 ու ձերբակալել 3 մարդու։

41 եւ 45 տարեկան երկու տղամարդ ձերբակալվել եւ մեղադրվել են ահաբեկչական հանցագործութունների, պաթուցիկ նյութեր պահելու, զենքի եւ փաստաթղթերի կեղծման մասին օրենքները խախտելու մեջ։ 39-ամա կինը ձերբակալվել է զենքի մասին օրենքը խախտելու համար, հայտնել է ոստիկանությունը։