Չինաստանում թեսթավորում են մետրոյի «խելացի» գնացքը, որն աշխատում է առանց մեքենավարի՝ ավտոմատացման բարձր մակարդակով, ավելի մեծ արագությամբ եւ էներգիայի քիչ ծախսով, հայտնում է «Սինխուան»։

Ճեպընթաց գնացքներ արտադրող CRRC Tangshan Co. Ltd ընկերության կողմից ստեղծված գնացքը ապահովված է ամբողջովին ավտոմատացված համակարգով, ներառյալ՝ վագոնների դռների բացվել-փակվելը, խոչընդոտների հայտնաբերումը եւ արտակարգ իրավիճակների կանխումը։

Գնացքը կազմված է վեց վագոնից եւ կարող է տեղավորել մինչեւ 2 300 ուղեւոր։ Թեսթավորվող մոդելի արագությունը 120 կմ/ժ է, ինչը 50 տոկոսով գերազանցում է մետրոյի սովորական գնացքների արագությանը։