Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժած ազգությամբ ֆինն տղամարդու վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Նա հայտնեց, որ այրվել է տղամարդու մարմնի 15 եւ շնչուղիների 5 տոկոսը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Ժամը 17:18-ին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: 18:20-ին փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը: