Chevrolet-ը բացահայտել է ութերորդ սերնդի Stingray կուպեի պաշտոնական բնութագրերը։ Ավտոմեքենան դարձել է պատմության մեջ ամենաարագ Corvette-ը, գրում է Motor-ը։

Պաշտոնական տվյալների համաձայն, օպցիաների Z51 փաթեթով Chevrolet Corvette Stingray-ը տեղից 2,9 վայրկյանի ընթացքում պոկվում է մինչեւ 96,56 կմ/ժ արագությամբ եւ զարգացնում է 195 կմ/ժ արագություն։

Իմիջիայլոց, նույնիսկ առանց Z51փաթեթի, այն դանդաղում է ընդամենը 0,1 վայրկյանով, սակայն մինչեւ 198 կմ/ժ զարգացնում է թափքի լավագույն ճկունության շնորհիվ։ Ռոդսթերի բնութագրերի մասին դեռեւս չի տեղեկացվում, սակայն այն, հավանաբար, մի քիչ դանդաղ կլինի՝ մեծացած քաշի պատճառով։