Ցին դինաստիայի ժամանակաշրջանի չինական սկահակը, որ բարեգործական խանությում գնվել էր ընդամենը մեկ ֆունտ սթեռլինգով, վերավաճառել են 484 000 ֆունտ սթեռլինգով այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ այն 18-րդ դարում պատրաստվել է Ցին դինաստիայի կայսրերից մեկի համար, գրում է Daily Mail-ը։

Դեղին ճենաապայա սկահակը հայտնվել էր Հատֆորդշիրի խանութում, որտեղից այն գնել էին մեկ ֆունտով, իսկ այնուհետեւ գրոշներով վաճառքի էին հանել eBay-ում։

Անսպասելիորեն սկահակը վերածվել է վեճի առարկայի, եւ վերջապես այն գնել է մի չինացի, որը վճարել է 380 000 ֆունտ եւ լրացուցիչ գումարներ։

Նշվում է, որ աճուրդում, որտեղ վաճառվել է պատմական իրը, մեկնարկային գինը եղել է 80 000 ֆունտ սթեռլինգ։

Առաջին գնորդը չի էլ կասկածել դրա արժեքի մասին, քանի դեռ նրբագեղ դեղին սկահակի համար չեն սկսել մեծ գումարներ առաջարկել։

Նա դիմել է Էսեքսում Sworders Fine Art Auctioneers աճուրդային տան մասնագետներին, որոնք հայտնել են, որ սկահակը պատկանում է Ցին դինաստիայի ժամանակաշրջանին եւ պատրաստվել է Խունլի կայսեր համար, որը կառավարել է 1735-96թթ։

Սկահակի վրա նշան կա, որը վկայում է այն մասին, որ իրը հատուկ կայսերական պալատի համար է պատրաստվել եւ չի կարող արտահանվել։