Ագրեսիվ վայրի հնդկահավերի խոշոր երամը հանգիստ չի տալիս Նյու Ջերսիի համայնքներից մեկին՝ ահաբեկելով նրա բնակիչներին, կարծես վրեժխնդիր լինելով Երախտագիտության օրվա համար, հայտնում է Fox News-ը։

Ամենայն հավանականությամբ, ոչ մեկի համար արդեն ծիծաղելի չեն փետրավոր անտաշների հարձակումները Հոլիդեյ Սիթիի վրա։

«Հնդկահավերը գրոհում են։ Սա նման է համաճարակի»,- հայտարարել է բնակչուհիներից մեկը։

Նա պատմել է, որ սկզբում մարդանց դա զվարճալի էր թվում, սակայն այժմ արդեն ծիծաղելի չէ։

«Երբ դու չես կարող դուրս գալ տնից, որպեսզի մեքենա նստես, քանի որ դրանք չեն հեռանում, եւ դու չես կարող քշել նրանց, նրանք փորձում են քեզ կծել։ Այո, դա խնդիր է»,- ասել է կինը։

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, չարացած հնդկահավերը կոտրել են մի քանի տների լուսամուտները, իսկ որոշները տեղավորվել են տանիքներում։

Կենդանիների վերահսկման տեղական հաստատությունում միայն ուսերն են թոթվում։ Նրանք հայտարարում են, որ իրենք ագրեսիվ թռչուններին բռնելու եւ տարհանելու իրավասություն չունեն։