Նոյեմբերի 9-ին, ժամը 11:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 10 փրկարար ծառայող:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարապատ գյուղին հարակից սարալանջին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 19:30-ին: Այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ: