Ծանր վիրավորված երիտասարդ մայրը, որը մի քանի հրազենային վերքեր էր ստացել, կարողացել է փրկել իր փոքրիկ աղջկան՝ թմրակարտելի անդամների կողմից Մեքսիկայում, ԱՄՆ սահմանի մոտ, մորմոնների վրա հարձակման ժամանակ մարմնով ծածկելով նրան, գրում է Mirror-ը։

29-ամյա Քրիստինա Լենգֆորդ Ջոնսոնը Լեբարոն համայնքում կատարված զանգվածային սպանության ինը զոհերից մեկն է։

Երիտասարդ կինը վիրավորվել էր կրծքի շրջանում թմրակարտելի անդամների զինված հարձակման ժամանակ, երբ դուրս էր եկել մեքենայից՝ ձեռքերը վեր պարզած, որպեսզի ցույց տա, որ անզեն է եւ սպառնալիք չի ներկայացնում։

Մահացու վերքեր ստանալով՝ նա, այնուամենայնիվ, կարողացել է փրկել 7 ամսական դստերը՝ Ֆեյթին, որը դեպքից 12 ժամ անց հայտնաբերվել է ողջ ու անվնաս նրա մեքենայի մեջ։

Ավազակների գնդակները հրաշքով շրջանցել են երեխային։

Ավելի ուշ երեխան միացել է հորը՝ Թայլորին, որը զանգվածային սպանության ժամանակ աշխատանքի վայրում էր՝ Հյուսիսային Դաքոթայում։