Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Տոկիոյում՝ մասնակցելու կայսր Նարուհիտոյի գահակալման արարողությանը, տեղեկացնում է BBC-ին։

Փառատոնին եւ շքերթին, որոնք մեկնարկել են շաբաթ օրը ուրախալի իրադարձության առիթով, մասնակցում են պարողներ եւ երաժիշտներ։

Այսօր՝ կիրակի օրը, արքայական զույգը կաբրիոլետով կանցնի 4,6 կիլոմետրանոց երթուղին՝ պալատից մինչեւ իր նստավայր։

Տոնական արարողությունները տեղի էին ունենալու հոկտեմբերի 22-ին, բայց տեղափոխվեցին «Հագիբիս» թայֆունի ողբերգական հետեւանքների պատճառով, որը ավելի քան 80 մարդու կյանք խլեց։