Ինդոնեզիայում արմավի յուղ արտադրող գործարարը կալանավորվել է երկու լրագրողների սպանությունը կազմակերպելու կասկածանքով, որոնք հետաքննում էին  նրա ընկերության եւ բնակիչների միջեւ հողային վեճը, գրում է The Guardian-ը։

Լրագրող Մարադեն Սիանիփարայի մարմինը հայտնաբերվել է անցած շաբաթ արմավի պլանտացիայի մոտ գտնվող փոսում, Հյուսիսային Սումաթրա նահանգում։ Զոհված լրագրողի գործընկերոջ՝ Մարաթուա Սիրեգարի մարմինը հայտնաբերվել է այդ նույն շրջանում հաջորդ օրը։ Երկուսն էլ մահացել են դանակի բազմաթիվ հարվածներից։

Շաբաթ օրը Հյուսիսային Սումաթրայի իշխանությունները տեղեկացրել են, որ ձերբակալել են գործարար Վիգհարի Պափմոասմոլոյին լրագրողների պանությունը կազմակերպելու համար։

Ոստիկանությունում ասել են, որ գործարարը վճարել է 3000 դոլար չորս տղամարդու ԶԼՄ ներկայացուցիչների սպանության համար։