ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պայմանագիր է կնքել գրքի հրապարակման մասին, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ Բոլթոնը գործարքը կնքել է Simon & Schuster հրատարակչության հետ։ Գործարքի մասին տեղեկացնող աղբյուրներն ասել են, որ լիազորված չեն տարածելու այս ինֆորմացիան եւ խնդրել են չհրապարակել իրենց անունները։

Նրանց խոսքով՝ գործարքում խոսքը վերաբերում է 2 լն դոլարին։

Նշվում է, որ Բոլթոնի շահերը ներկայացրել է Javelin գրական գործակալությունը, որի հաճախորդն է եղել ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին, ինչպես նաեւ Թրամփի աշխատակազմի անանուն ներկայացուցիչը, որի «Նախազգուշացում» («A Warning») գիրքը լույս կտեսնի նոյեմբերի 19-ին։

Հիշեցնենք, որ Բոլթոնը հրաժարական է տվել սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։