Երեկ՝ նոյեմբերի 9-ին, «շմոլ գազով թունավորում» դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 13։40-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնի ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչներ՝ 3-ամյա Է. Մ-ն, 3-ամյա Ս. Մ-ն, 10-ամյա Ս. Մ-ն, 8-ամյա Գ. Ա-ն, 5-ամյա Ն. Ա-ն և 51-ամյա Մ. Ա-ն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք տեղափոխվել են Արարատի մարզի Դարբնիկ գյուղից, որտեղ թունավորվել են շմոլ գազից։

Գ. Շամշյանը հայտնում է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի շնորհիվ տեղափոխվածների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։