Գորիսում կառուցվում է հետիոտնային փողոց, հին Գորիսի դիտակետ, ֆուտբոլի մարզադաշտ: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, Գորիսում ՀՀ վարչապետի հետ շրջայցի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Վարչապետ Փաշինյանն էլ ասաց, որ նման ծրագրերի ամենակարեւոր մասն այն է, որ մարդկանց համար աշխատատեղ ապահովի:

«Այսինքն Կառավարությունը պետք է այնպիսի ծրագրեր դնի, որ մարդը հնարավորություն ունենա բիզնես անել, փող աշխատելի, մարդիկ հնարավորություն են ունենալու իրենք իրենց աշխատանքով իրենց հացը վաստակել, բարեկեցություն ստեղծել: Մեր նպատակադրումը սուբվենցիոն ծրագրերի էդ պետքա լինի, որ մարդկանց համար աշխատատեղ բացի»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը այսօր Գորիսում էր, նա ծանոթանաում է սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին: