ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ Գորիսում հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

Նրանք ծաղիկներ են խոնարհել  Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետեւ շրջել են Գորիսում:

Հիշեցնենք, որ վարչապետն այսօր` նոյեմբերի 10-ին  Գորիսում շրջայց է  կատարում  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյաի հետ:

Նա ծանոթանում է սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին: