ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էրդողանին Վաշինգտոնում հանդիպման ժամանակ կասի, որ ռուսական Ս-400-ները Թուրքիայում անթույլատրելի են, տեղեկացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ասել են Սպիտակ տանը, ԱՄՆ Կոնգրեսը հավանություն կտա Թուրքիայի դեմ պատժամիջոցներին, եթե այն չազատվի ռուսական Ս-400 համակարգերից։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Վաշինգտոնում տեղի է ունենալու հանդիպում Էրդողանի եւ ԱՄՆ նախագահի միջեւ։ Կողմերը մտադիր են քննարկել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման եւ մի շարք այլ հարցեր։