Մշակողների ներկայացրած ծրագիրը կարող է կանխատեսել կայծակի հարվածի տեղն ու ժամանակը մոտ կես ժամ առաջ, գրում է «Մոյա պլանետա»-ն։

Ուսանողները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կկանխի կայծակի հարվածների կործանարար հետեւանքները քաղաքային ենթակառուցվածքի, զգայուն սարքավորումների եւ արտաքին օբյեկտների համար։ «Մեր մեթոդն օգտագործում է տվյալները, որոնք կարելի է ստանալ ցանկացած օդերեւութաբանական կայանից։ Դա նշանակում է, որ անգամ հեռավոր շրջանները, որոնք գտնվում են ռադիոլոկացիոն եւ արբանյակային դիապազոնից դուրս եւ որտեղ կապն անհասանելի է, նույնպես կարող են ընդգրկված լինել»,- ասել է ծրագրի գլխավոր հեղինակ Ամիրհոսեյն Մոստաջաբին։

Նրա ալգորիթմը վերլուծում է մթնոլորտային ճնշումը, օդի ջերմաստիճանը, խոնավության մակարդակը եւ քամու արագությունը, ինչպես նկարագրված է Nature-ի հոդվածում։ Հենց այս չորս գործոններն են օգնել ծրագրին մինչեւ 80 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել կայծակի առաջացման տեղն ու ժամանակը։