Նոյեմբերի 10-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Սահմանապահների փողոցում էին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փողոցի մի տան պատուհանից դուրս գալու պահին նրանք բռնել եւ, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պտուտակահան եւ բջջային երկու հեռախոս:

Նա հայտնել է, որ նշված հասցե մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել:

Նախապատրաստվում են նյութեր: