5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆրանսիայի հարավ-արեւելքում Մոնտելիմարում, հայտնում է ֆրանսիական կենտրոնական սեյսմոլոգիական բյուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ըստ Twitter-ում հրապարակված բյուրոյի տեղեկության՝ երկրաշարժը տեղի է ունեցել 11.52-ին:

Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները տեւել են մոտ 10 վայրկյան եւ զգացվել են մի շարք այլ քաղաքներում՝ Լիոնում, Մոնպելյեում, Ավինյոնում: