Ռուսաստանն ու Հայաստանը համագործակցում են նացիստ հանցագործներին հերոսականացնելու անթույլատրելիության հարցում: Այս մասին նոյեմբերի 11-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հնագույն ձեռագրերի թանգարան ինստիտուտ Մատենադարանում Հայաստանի բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ նվիրված Հայաստանի դիվանագիտական դպրոցի 10-ամյակին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի ավանդը եւ կարեւոր է համարում Երեւանի հետ համագործակցությունը, այդ թվում՝ ուղղված այն փաստին, որ ՄԱԿ-ում ու այլ կազմակերպություններում պնդենք նացիստ հանցագործների որեւիցե արարքի հերոսականացման անթույլատրելիությունը: «Մենք այս հարցում միասնական ենք»,- հավելել է նա: