Լիովին «Գազպրոմ»-ին պատկանող Nord Stream 2 AG ընկերությունը («Հյուսիսային հոսք-2 նախագծի օպերատոր) դիմել է արբիտրաժ՝ բողոքելով Եվրամիության մի խախտման դեմ, ըստ որի խտրական փոփոխություններ են կատարվել իր պարտավորությունների Գազային հրահանգների մեջ, որոնք նախատեսված են Էներգետիկ խարտիայի պայմանագրով, հայտնում է РБК-ն։

Nord Stream 2 AG-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Գազային հրահանգների մեջ փոփոխություններ կատարելու ԵՄ իշխանությունների որոշումը խախտում է արդար եւ հավասար ռեժիմի ստեղծման եւ խտրական գործողություններից հրաժարման պարտավորությունները։

Ընկերության ներկայացուցչի խոսքերով, արբիտրաժային քննությունը չի անդրադառնա «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման վրա։

Գազային հրահանգներում փոփոխությունները տարածվում են այլ երկրներից դեպի ԵՄ գնացող  գազատարների ծովային հատվածների, արդյունահանման եւ փոխադրման գործունեության բաշխման նորմերի գործունեության, մրցակցային սակագների սահմանման եւ երրորդ կողմի գազատարին հասանելիության թույլտվության վրա։

Տարեկան 55 մլրդ խ/մ հզորությամբ «Հյուսիսային հոսք-2» գազատարը Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից կանցնի Գերմանիա։ Այս նախագծի արժեքը գնահատվում է 9,5 մլրդ եվրո։ Բացի «Գազպրոմ»-ից, այս նախագծում ներդրում են կատարել հինգ ընկերություններ՝ Ավստրիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից եւ Ֆրանսիայից՝ OMV-ը, Wintershall Dea-ն, Uniper-ը, Shell-ը եւ Engie-ն։ Սակայն Nord Stream 2 AG-ի միակ բաժնետերը «Գազպրոմ»-ն է։