WhatsApp-ի վարչակազմը սկսել է ցմահ արգելափակել այն օգտատերերին, որոնք անդմակցում են «կասկածելի» անվանումներ ունեցող խմբերի։ Այդպիսի արգելափակումից հետո օգտահաշիվն անհնար է վերականգնել, Gizchina-ին հղում անելով, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

Թե ինչպես է WhatsApp-ը հայտնաբերում նման խմբերին եւ ինչպիսին են խմբի անվան կասկածելիության չափանիշները, մնում է անհայտ։ Պարբերականը նշում է, որ տեխնիկական աջակցության ծառայությանը դիմած արգելափակված օգտատերերը ստացել են ստանդարտ պատասխան․ արգելափակումն իրականացվել է կանոնների խախտման պատճառով։

Ենթադրաբար զանգվածային արգելափակումը կարող է վերաբերել մեծաթիվ անդամներով, վաղուց գոյություն ունեցող խմբերին, որոնց անդամները մշտական արգելափակման են ենթարկվում խմբի անվանումը անօրինական անվանումով փոխելիս։ 

Խմբի եւ նրա անդամների արգելափակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում խմբին չտալ սադրիչ անվանում։ Իսկ վարչակազմին անհրաժեշտ է օգտատերերին զրկել խմբի անունը փոխելու հնարավորությունից։ Դրանից բացի, հարկ է հրաժարվել խմբի մասին մետա-տվյալների հաճախակի փոփոխությունից։