Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

«Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի անբաժանելի մասն է»,-haqqin.az-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան:

«Մենք մշտապես ասել ենք, եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ այդ շրջանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձը կարող է իրական հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի սահմաններում հակամարտության կարգավորման համար  եւ բարձր մակարդակի ինքնակառավարման կարգավիճակի հիմքով, որը նախատեսում է տարածաշրջանի երկու՝ ադրբեջանական եւ հայկական համայնքների, խաղաղության եւ անվտանգության պայմաններում համագոյակցություն»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հակամարտության կարգավորման հարցով առարկայական բանակցություններ անցկացվեն, բսցի այդ «հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի 7 շրջանները»: