ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի հանդեպ Արեւմուտքը մշտապես քաղաքականություն է վարում, որն ուղղված է միասնական մարդասիրական տարածքի քայքայմանը եւ ժողովուրդների հետագա պառակտմանը։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի համար իր հոդվածում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։

«Շրջանառվում է ազգայնականությունն ու նեոնացիզմը, չթաքցված ռուսաֆոբիան, խտրականության է ենթարկվում ռուսաց լեզուն, աղավաղվում եւ սեւացվում է ԱՊՀ երկրների համատեղ պատմությունը։

Խիստ մտահոգություն է առաջացնում աշխարհում, նախեւառաջ ԱՊՀ երկրներում կենսաբանական լաբորատորիաներ ստեղծելու Պենտագոնի գործունեությունը, դրանցում անցկացվում են վարակիչ հիվանդությունների հետազոտություններ եւ կարող է կենսաբանական զենք ստեղծվել։ Դրա հետ կապված՝ աճում է մեր գործընկերների հետ սերտ համագործակցության անհրաժեշտություն, այդ թվում՝ երկկողմ անվտանգության ապահովման համաձայնագրերի կնքման միջոցով»,- նշել է նա։