Վարչապետի հրամանագրով Ա.Վարդապետյանն ազատվել է ԱՆ փոխնախարարի պաշտոնից

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը Facebook-ի իր էջում գրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։ Պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Աննա Վարդապետյանը արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել այս տարվա ապրիլի 4-ին։