ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հրաժարականը արեւմտյան կիսագնդում ժողովրդավարության համար կարեւոր պահ է համարում, հայտնում է AP-ը։

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները «ծափահարում են բոլիվիական ժողովրդին այն բանի համար, որ նա ազատություն է պահանջում, եւ բոլիվիական զինվորականներին այն բանի համար, որ նրանք կատարել են Բոլիվիայի սահմանադրությունը պաշտպանելու իրենց երդումը»։

Բոլիվիայի առաջին նախագահը կիրակի օրը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ զինվորականները նրան կոչ են արել հեռանալ՝ վիճելի ընտրությունների հետեւանքով սկիզբ առած բողոքի ցույցերից հետո։

Թրամփը հայտարարել է, որ Մորալեսի հեռանալը պահպանում է ժողովրդավարությունը եւ բացում է բոլիվիական ժողովրդի ուղին, որպեսզի նրա ձայնը լսելի լինի։ Նա նշել է, որ Բոլիվիայի իրադարձությունները ուժեղ ազդանշան են Վենեսուելային եւ Նիկարագուային այն մասին, որ «ժողովրդավարությունը եւ ժողովրդի կամքը միշտ պետք է գերիշխեն»։ Այժմ մենք մեկ քայլով մոտ ենք բացարձակ ժողովրդավարական, բարգավաճող եւ ազատ արեւմտյան կիսագնդին»,- նշել է Թրամփը։