«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի դեմ դատական հայցերը չեն դադարում: Նոյեմբերի 7-ին դատարան է դիմել Գրետա Մելքոնյանը` պահաջելով, որ դատարանը պարտադրի վարչապետի աշխատակազմին վերականգնել իրեն նախկին աշխատանքում եւ ՀՀ վարչապետի աշխատակազմից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար` հայցվորի միջին աշխատավարձի չափով:

Հոկտեմբերի 11-ին էլ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչական դատարան է դիմել Ռոզա Սահակյանը եւ հայց ներկայացրել աշխատակազմի դեմ: Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետեւանք իրեն զբաղեցրած պաշտոնում վերականգնել եւ, դեռ ավելին, հայցվորի օգտին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել: Նկաատենք, որ սա միակ հայցը չէ` ընդդեմ վարչապետի աշխատակազմի:

Ավելին, աշխատակազմի որոշումներից դժգոհ անձանց դատական հայցերի տեղատարափ է սկսվել: Հոկտեմբերի 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուսինե Բասենցյանը, Կարինե Բաբաջանյան, Մարգարիտա Պետրոսյանը, Սիլվա Ղազարյանը եւ դարձյալ պահանջում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվա-կանի օգոստոսի 5-ի հրամաններն անվավեր ճանաչվեն եւ, որպես անվավերության հետեւանք, զբաղեցրած պաշտոնին վերականգնեն եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձն էլ բռնագանձեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում